ԱՄՆ-ն ու Վրաստանը հետախուզական տվյալների փոխանակության մասին համաձայնագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ու պաշտոնական այցելությամբ Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մայիսի 9-ին ստորագրել են համաձայնագիր՝ հետախուզական տվյալների փոխանակության ու ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Համաձայնագիրը իրենից ներկայացնում է կարեւոր փուլ անվտանգության ոլորտում ամերիկա- վրացական համագործակցության մեջ։ Այն սահմանում է իրավական հիմք՝ հետախուզական տեղեկությունների փոխանակման ու ԱՄՆ-ի ու Վրաստանի միջեւ հակաահաբեկչական համագործակցության ուժեղացման համար։ Փաստաթուղթը «աջակցում է իր ԶՈՒ վերափոխման ուղղությամբ Վրաստանի ջանքերն ու ճանապարհ է հարթում դեպի ԱՄՆ-ի ու Վրաստանի միջեւ ապագա համաձայնագրեր»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



