Ինչպես պատրաստել «Շոկ-մանժե»
ՖՈՏՈՓորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե»-ն միայն մենյուներից չէ հասանելի:
Ահա հեշտ և համեղ բաղադրատոմսը:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝
- 3 հատ ձու,
- 1,5 ճաշի գդալ շաքարավազ,
- 100 գ շոկոլադ,
- 100 գ կարագ,
- 1 ճաշի գդալ կոնյակ:
Պատրաստման եղանակը`
Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները:
Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:
Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:
Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



