ՀԴԲ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Քոմիի տեղակալը. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նամակը:
Ավելի վաղ Սպիտակ տանը նշել են, որ գերատեսչության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուներին կսկսեն ընտրել անհապաղ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարին պաշտոնաթող է արել մայիսի 9-ին: Այս որոշումը Միացյալ Նահանգների ղեկավարն ընդունել Է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հանձնարարականով: Նա դա բացատրել Է այն հանգամանքով, որ Քոմին ի վիճակի չԷ արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



