2016 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչը Սերգեյ Լազարևն էր։
Life-ը գրում է, որ Սերգեյի You are only կատարումը շատ ազդեցիկ է եղել, դրա մասին են վկայում այս տարվա մրցույթի կրկնօրինակումները։ Աղբյուրը նշում է, որ Կիպրոսի ներկայացուցիչը՝ հայազգի Հովիգը, կրկնօրինակել է Լազարևի անցյալ տարվա շոուն։ Համացանցը լի է նմանությունը փաստող լուսանկարներով։
Ըստ աղբյուրի` Լազարևին կրկնօրինակել են նաև Չեռնոգորիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։ Նրանց շոուն ևս ոճային առումով նման էր Սերգեյի անցյալ տարվա շոուին։