«Իմ ընտանիքը չծախվելով է հայկական, ոչ թե «առանց պսակվել երեխա բերելով». Արմինկայի անսպասելի գրառումը (լուսանկարներ)
ՖՈՏՈԵրգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում անսպասելի գրառում է արել, որում, ըստ երևույթին, արտահայտել է իր վերաբերմունքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրեն քննադատում են երկիրը լքելու և «Առանց պսակվել երեխա բերելու» հետ կապված: Ներկայացնում եմ Արմինկայի գրառման տեքստն ամբողջությամբ.
«Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!!
Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:
Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական:
Ուրիշին մշտապես օգնելով է հայկական:
Մոխրանալով ու կրկին վերածնվելով է հայկական:
Ոչ մեկի ու ոչնչի Չծախվելով է հայկական…….ոչ թե «Առանց պսակվել երեխա բերելով» (ցիտում եմ):
Ու էլի շաաաատ երկար կարող եմ գրել……»:
Գրառումը երգչուհին եզրափակել է #ՈրոշՊսակվածՏխմարներիՀամար հեշթեգով