ՀՕՄ-ի 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ օգնության միության համահայկական 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել զոհերի հուշակոթողին:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մասնակիցները այցելել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանց ընդունել և թանգարանի աշխատանքներին ծանոթացրել է տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանում հոկտեմբերի 4-9-ը տեղի ունեցող ՀՕՄ-ի 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցելու համար պատերազմական վիճակում գտնվող Հալեպից ժամանել է սիրիահայ պատվիրակությունը: Սիրիական պատվիրակության կազմում ընդգրկված են սիրիահայ օգնության խաչի անդամներ Աննա Տեր Հակոբյանը, Թալին Միասյանը, Անի Մուրադյանը, Հռիփ Կանանյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի շրջանավարտ կենտրոնական վարչության անդամ Զեփյուռ Ռեիսյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



