Դուբայի ոստիկանությունը կարգապահ վարորդներին ոսկե մեքենաներ է նվիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայի ոստիկանական բաժանմունքը անցկացրել է կարգապահ վարորդների ամենամյա պարգեւատրման արարողությունը ։Երկու ամենակարգապահ ու զգույշ վարորդներին նվիրել են կոլեկցիոն մեքենաներ, որոնք մաքուր ոսկուց են պատրաստված, գրում է Autonews-ը։
Նվերները ստացել են Բիլյալ Ատիկ Բիլյալը ու Սարա Ջումա Ռաբի Խվայդեմը, որոնք կարողացել էին վարորդական իրավունքի մեջամենամեծ քանակության այսպես կոչված «սպիտակ միավորներ» կուտակել։ Մոտ երկու հազար այլ վարորդներ էլ խրախուսական մրցանակներ են ստացել կարգապահության համար։
Առանց խախտումների երթեւեկության խրախուսման համակարգը Դուբայում ներդրվել է 2012-ին՝ վթարների հետեւանքով մահացությունը նվազեցնելու ծրագրի շրջանակում։ «Սպիտակ միավորները» տրամադրվում են ամեն ամիս՝ կարգապահ վարելու համար։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



