Հնդկաստանում առնվազն 26 մարդ Է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում առնվազն 26 մարդ Է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել Է PTI գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 23 զոհվածների եւ 28 տուժածների մասին:
Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 10-ի երեկոյան Բհարաթփուրի շրջանում: Հարսանիքի հյուրերը փորձել են ավազամրրիկից պատսպարվել ծածկի տակ, երբ նրանց վրա Է փլվել չորսմետրանոց պատը, որին կից կառուցվել Էր ծածկը:
Զոհվածների թվում կան առնվազն ութ կին եւ չորս երեխա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



