Վարչապետն Արփինե Հովհաննիսյանին մաղթեց արդյունավետ աշխատանք Ազգային ժողովում
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, մաղթելով ամենայն բարիք:
«Ցանկանում ենք՝ այն արդյունավետությունը, որ նա ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և իր գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հովհաննիսյանին գործընկերները նոր առաքելության ճանապարհեցին ծափերով:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



