Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ հատկացումները կկազմեն ավելի քան 62 մլն դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ն Հայաստանին էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով կհատկացնի 1,44 մլն դոլար: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ միջոցները հատկացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մասնավոր հատվածի մրցունակության զարգացման ծրագրով: Ծրագրի շրջանակում կառավարությանն արդեն հատկացվել է 61,1 մլն դոլար, իսկ նոր միջոցների տրամադրման արդյունքում այդ թիվը կհասնի 62 մլն 578 հազար դոլարի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



