Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել Է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում:
«Որոշումն ընդունված Է», ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդսմին Եվրամիությունը խոստացել Է կասեցնել դրա գործողությունը, եթե միգրացիայի եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ծագեն:
Այժմ ԵՄ-ի որոշումը, ինչպես սպասվում Է, մայիսի 15-ին կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրաիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետեւ որոշումը կհրապարակի ԵՄ-ի պաշտոնական լրաբերը, եւ 20 օր անց ուկրաինացիները կկարողանան Եվրամիություն ուղեւորվել առանց այցագրերի:
Ենթադրվում Է, որ անայցագիր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



