Ամերիկացին նետվել Է հազար լարված մկնաթակարդներով ցատկացանցի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան The Slow Mo Guys բլոգերական միավորման անդամ Դանիել Գրաչին նետվել Է ցատկացանցի վրա, որտեղ հազար լարված մկնաթակարդներ Էին դրել: YouTube-ում հրապարակված տեսահոլովակը մեկ օրից պակաս ժամանակամիջոցում 3,2 միլիոն դիտում Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ, որը նկարահանվել Է բազմակի դանդաղեցմամբ, Գրաչին բարձրանում Է զուգասանդուղքի վրա եւ թռչում ցատկացանցի կենտրոն: Դատելով բլոգերի ծիծաղից՝ արտասովոր փորձը հաջող Է անցել. սոսկ մեկ թակարդ Է կախված մնացել նրա մազերից: «Կարծես ոչ մեծ խայթոցներ են ամբողջ մարմնովս մեկ, բայց դա ամենեւին ցավոտ չԷր»,- նշել Է տղամարդը թռիչքից հետո:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



