Հայտնի նկարիչը խոշորացույցի ու արևի միջոցով ստեղծում է ուշագրավ լուսանկարներ. Ֆոտոշարք, տեսանյութ
ՖՈՏՈԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող Մայքլ Պապադակիսն այն յուրօրինակ արվեստագետներից է, որոնք ստեղծագործելու համար մշտապես գտնում են բավական ինքնատիպ տարբերակներ:
Տղամարդը տախտակի վրա այնպիսի ինքնատիպ պատկերներ է ստանում, որ զարմացրել է բոլորին: Նա ներկերի ու վրձնի փոխարեն նկարում է արևի էներգիայի միջոցով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Պապադակիսը նկարելիս օգտագործում է խոշորացնող ապակի, որի միջով անցնող արևի էներգիան այրում է տախտակն ու արդյունքում հետաքրքիր պատկեր է ստեղծվում:
Հայտնի է, որ Պապադակիսն այս մեթոդով ստեղծագործում է շուրջ 5 տարի: Ակտիվ գործունեություն ծավալելու համար նա շուրջ 300 օր բնակություն է հաստատել Կոլորադոյում, քանի որ այնտեղ տարվա մեծ մասն արևոտ եղանակ է:
Այժմ նա ստեղծում է զանազան պատկերներ` բնական լանդշաֆտից մինչև կենդանիների դիմանկարներ, ռոմանտիկ և զանազան հոգեբանական տեսարաններ, ընկերության լոգոներ:
Ստորև ներկայացնում ենք այկ պատկերներից մի քանիսը.
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: