Որոշ մթերքներ կարող են գլխացավ առաջացնել
ՖՈՏՈՄարդկության գրեթե 80%-ը տառապում է գլխացավով: Մասնագետները պնդում են, որ գլխացավ կարող են առաջացնել ամենասովորական մթերքները՝ ընկույզը և պանիրը: Դա տեղի է ունենում տիրամինի պատճառով: Տիրամինը միացություն է, որն առաջանում է ամինաթթուների տարրալուծման հետևանքով: Այս մասին հայտնում են գիտնականները:
Տիրամինն առաջացնում է իմունային պատասխան, նեղացնում է անոթները, ազդում է գրգռման գործընթացի և նյարդային համակարգում արգելակման վրա, ունի թունավոր հատկություններ:
Տիրամին շատ կա նեխող մթերքներում, պիստակի, չեդդեր և բրի պանրի, աղ դրած վարունգի, բրազիլական ընկույզի, ավոկադոյի, բանանի, երշիկեղենի, լոբու մեջ, հայտնում են սննդաբանները:
Մասնագետների խոսքով՝ այս մթերքները կարող են գլխացավ առաջացնել, եթե, օրինակ, մարդը քիչ է քնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: