Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Անտարակույս»,- պատասխանել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե Լավրովը հանդիպմանը փոխանցել Է արդյոք Պուտինի ուղերձը Թրամփին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 10-ին:
Պեսկովը նշել Է, որ «արտաքին գործերի նախարար Լավրովի շփումներն իրականացվել են ի շարունակումն այն հեռախոսազրույցի, որը վերջերս կայացավ երկու նախագահների միջեւ»:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կրեմլում զուսպ լավատեսությամբ են գնահատում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Թրամփի եւ Լավրովի զրույցից հետո: «Դա դրական երեւույթ Է (Լավրովի հետ Թրամփի հանդիպումը), միեւնույն ժամանակ այստեղ անհրաժեշտ Է առայժմ զուսպ լավատեսությամբ (վերաբերվել), որովհետեւ առջեւում մեծ աշխատանք Է սպասում»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



