Պաղեստինյան խնդիրն անկարելի Է լուծել առանց Ռուսաստանի. Աբաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չԷ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: «Հնարավոր չԷ պաղեստինյան խնդիրը կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության: Դրան մենք միշտ ձգտել ենք եւ այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձեւաչափերում»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աբասի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում Է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեսինյան պետության ստեղծումը Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն Է:
«Այդ դիրքորոշումը մենք միշտ ձեզանից լսում ենք, այն կայուն Է, եւ դուք միշտ այն վերահաստատում եք»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



