Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀԲ-ի հետ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն անդրադարձավ Գառնիի Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի տարածքում սրճարան կառուցելու լուրերին և նշեց, որ եղել է այնտեղ ու զգուշացրել, որպեսզի այնտեղ ավելորդ շինարարություն չսկսվի:

«Քարերի սիմֆոնիան և Գառնիից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը մտնում է Համաշխարհային բանկի կարևոր ծրագրի մեջ, որի համար արդեն ամբողջ գոտին նախագծված է: Ես այնտեղ էի, տեսա, որ շինարարություն է սկսվում, և համայնքի ղեկավարին ասացի՝ ով շինարարություն է սկսում, զգուշացրեք, թող ծանոթանա ՀԲ ծրագրին, իմանա, որ հենց ծրագիրն սկսվեց, իր օբյեկտը լուրջ վտանգի տակ է գտնվելու, որովհետև սա զբոսաշրջային վայր է: Այսօր այդ հարցն արդեն քննարկում ենք, որպեսզի ավելորդ շինարարություն այնտեղ չսկսվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զեյթունցյանը:

Միաժամանակ, նա կարծում է, որ զբոսաշրջային վայրերում պետք է լինի հանգստի գոտի՝ սրճարաններ, ռեստորաններ և այլն:

«Մեր հիմնական նպատակը ո՞րն է, որպեսզի զբոսաշրջիկին հնարավորինս երկար պահենք Հայաստանում և, կարող է կոպիտ հնչել, հնարավորինս ավելացնենք նրա ծախսած գումարի չափը: Եթե այսօր մեկ զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 700-800 դոլար, մենք ունենք հստակ ծրագիր այդ թիվը բարձրացնելու մինչև 1000 դոլար: Արտասահմանում որևէ թանգարան չկա, որի ամենակարևոր մասերից մեկը չկազմի սրճարանը և նույնիսկ թանկարժեք ռեստորանը: Այդ կոմպլեքս հաճույքը պետք է զբոսաշրջիկը զգա, դիտի արվեստ, լսի երաժշտություն, նստի սրճարանում կամ ռեստորանում և այլն: Իսկ մեզ մոտ շատ հաճախ այդ նյութականի ու հոգևորի հետ կապված շատ լուրջ խնդիրներ են առաջանում»,- ասաց Զեյթունցյանը:

Միաժամանակ, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն ընդգծեց, որ ՀԲ-ի հետ իրականցվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիր: Դրա շրջանակում զբոսաշրջային կետերի շրջակայքում հիմնվելու են տեղեկատվական կենտրոններ, զբոսաշրջիկների համար հանգստի պայմաններ, կառուցվելու են զուգարաններ, բարելավվելու են ենթակառուցվածքները: Հնգամյա ծրագիրը կիրականացվի Հաղպատ-Սանահին, Խոր Վիրապից Մեղրի ընկած հատվածներում: 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում