Կոսովոյի ղեկավարն արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակեց հունիսի 11-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ Է նշանակել հունիսի 11-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նախօրյակին Թաչին արձակել Է խորհրդարանը, որը քվեարկել Է վարչապետ Իսա Մուստաֆայի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին:
Մուստաֆան եւ նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ եւ կառավարություն ձեւավորել 2014 թվականին:
Սա Կոսովոյի արդեն երրորդ անընդմեջ նախարարների կաբինետն Է, որը չի ձգել մինչեւ իր մանդատի լրանալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



