Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար ամենակարեւոր բանը մարդկային հարաբերությունների մեջ մասշտաբայնությունն է. Ստեփան Ռոստոմյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց կոմպոզիտոր, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի հետ

- Պարոն Ռոստոմյան, 18 տարի է արդեն՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն եք անում, ի՞նչ հեռանկարներ ունի այսօր մեր երկրում ապրող եւ ստեղծագործող մարդը, ի՞նչ խնդիրներ կմատնանշեք։

- Մեր մեծերը՝ Կոմիտաս, Խաչատրյան, Սարոյան, Ազնավուր, բոլորը դուրս են եկել մեծ շրջանակներից, մեկը՝ Փարիզից, մեկը՝ Պոլսից, մեկը՝ Մոսկվայից, այսինքն՝ միջավայրը շատ կարեւոր է, որովհետեւ միջավայրն է ստեղծում Մեծին։ Նավերին օվկիանոսներ են պետք նավարկության համար։ Հիմա Հայաստանը երբեք «օվկիանոս» չի եղել, եւ մեր բոլոր մեծ երաժիշտները, գրողները գնացել սովորել են դրսում, կայացել ու հետ վերադարձել։ Նրանք ոչ թե օտարամոլ էին, այլ մթնոլորտ էր պետք արվեստի համար։ Մեր փառատոնի հիմնական նպատակն էլ այդ մթնոլորտը, մասշտաբը ստեղծելն էր, որ հայ արվեստագետի համար դառնա սովորական իր երկրում լսել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Մենք, երբ ուսանողական տարիներին Պենդերեցկուց մի նոտա էինք ճարում, դա համարում էինք մեծագույն հաջողություն, իսկ հիմա Պենդերեցկին գալիս է Հայաստան, ու երիտասարդ կոմպոզիտորներն առիթ ունեն ոչ միայն իր արվեստի, այլեւ անձնապես իր հետ շփվելու։ Դա շատ մեծ բան է, եւ մեծ հեռանկար բացվեց հայ երաժշտի համար։ Այսօր փառատոնը համարվում է Եվրոպայի առաջատարներից մեկը եւ 10 լավագույնների մեջ է մտնում։ Մենք Եվրամիության անդամ չենք, բայց փառատոնը Եվրամիության անդամ է, եւ հավասարը հավասարի պես ենք խոսում այդ սեղանի շուրջ։

- Երաժշտության մեջ՝ «Երեւանյան հեռանկարները», կինոյում՝ «Ոսկե ծիրանը», մեկական օրինակը կարո՞ղ է Ձեր նշած փոփոխությունն ապահովել, միջավայր փոխել։

- Շատի խնդիր չկա, Թուրքիան 8 փառատոներով է ներկայանում Եվրամիության մեջ, բայց Հայաստանը՝ մեկով, եւ այդ մեկը լիդերներից մեկն է, ուրեմն որակի մեջ է հարցը։ Շատ բարձր եմ գնահատում «Ոսկե ծիրանը», որը լուրջ մտածողություն փոխեց այս երկրի մեջ, բայց կինոյի համար շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են պետք։ Այս հարցերը նաեւ կոնկրետ անհատների հետ են կապված, օրինակ՝ ժամանակին Հենրիկ Իգիթյանը մի ամբողջ դարաշրջան ստեղծեց նկարչության մեջ եւ նոր ճանապահներ բացեց շատերի համար, հիմա չկա ինքը, ու այդ ամեն ինչն էլ չկա։ Այսօր այդ անհատներն են պետք Հայաստանին ու նաեւ աշխարհին, որովհետեւ այսօր աշխարհում ոչ թե ֆինանսական խնդիրներ կան, այլ լուրջ անհատների խնդիրներ։

- Բայց արվեստագետներից շատերը դժգոհում են հենց ֆինանսների բացակայությունից, պետության վերաբերմունքից, եւ որ մեր երկրում ապրել-ստեղծագործելու համար տարրական պայմաններ չկան։ Ինչպե՞ս կհակադարձեք այս մարդկանց։

- Չեմ ուզում որեւէ մեկին հակադրվեմ, որովհետեւ ամեն մարդ իր օրինակն ունի, կյանքի ապրելու ձեւը, ռուսական մի խոսք կա՝ «աբիժնիկ», դա իմ ամենաչսիրած երեւույթն է։ Քաղաքացին նա է, որ մտածում է, որ ոչ թե պայմաններ ստեղծվեն, ու ինքն այդ շքեղ պայմաններում ստեղծագործի, այլ թե ինքն ինչ կարող է անել։ Մենք դարավոր երկիր ենք, բայց պետականություն չենք ունեցել հարյուրավոր տարիներ եւ, լինելով 20-25 տարվա նորաստեղծ պետություն, ուզում ենք միանգամից համեմատվել եվրոպական դարերով թալանված ու հարստացած երկրների հետ, որոնք պալատներ, թագավորներ ու թագուհիներ ունեն, իսկ կարո՞ղ եք ցույց տալ մեր պալատները, թագավորությունը, մենք ունեցել ենք միայն հզոր եկեղեցի, որն էլ մեզ պահել է։ Իսկ այս 25 տարիների ընթացքում մենք շատ բաների ենք հասել։

- Օրինակներ կնշե՞ք։

- Մենք չպետք է նշենք, երբ փառատոնը հյուրեր է ունենում, իրենց ավելի տեսանելի է դա, իրենք այստեղից շփոթված են գնում։ Այն, ինչ թույլ ենք տալիս մեզ փառատոնի շրջանակներում, ոչ միայն այն առումով, որ փող ունենք ու բերում ենք մեծ արտիստների, որովհետեւ, եթե բերում ենք, ուրեմն ունենք նաեւ այդ պահանջարկը, բայց, օրինակ, Ադրբեջանն ավելի հարուստ երկիր է, քան Հայաստանը, ամեն ինչ արեց, որ միջազգային մակարդակի փառատոն ունենա՝ հրավիրելով տարբեր մարդկանց, բայց ոչ մեկը չի գա այդ երկրում իր կյանքը դնի, որ մշակույթ ստեղծի։ Կարող է 10 անգամ Իսրայելի ֆիլհարմոնիկի համերգը դնեն, բայց դա փառատոն չէ, նրանք այդ մշակույթը չունեն։

-Բայց Ադրբեջանից այս տեմպերով չեն արտագաղթում, տարեկան 30 հազար մարդ է հեռանում Հայաստանից, եթե շատ բաների ենք հասել, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։

- Դա մոլորություն է, որ մարդկանց մեջ գցում ու տարածում են։ Ես թվերը նկատի չունեմ, գուցե թվերն ավելի քիչ են ասում՝ չգիտեմ, ես երեւույթի մասին եմ խոսում։ 89թ․-ին աշխատում էի Շոտլանդիայում եւ 88-ի երկրաշարժից հետո մեծ ցնցում էի ապրել, որովհետեւ Վանաձորում՝ այն քաղաքում, որտեղ ապրում էի, լրիվ ավերված էր, ու միշտ դեմքս դժգոհ էր, իսկ թարգմանչուհին, որի հետ աշխատում էի, միշտ ժպտում էր։ Ես էլ իրեն նայելով ասում էի՝ դու խնդիր չունե՞ս, որ միշտ ժպտում ես, ասում էր՝ ի՞նչ խնդիր, ասում էի՝ հորինում եմ քեզ համար խնդիր, սիրում ես մի տղայի, ով դավաճանեց քեզ ու գնաց, ինքը մտածեց ու ասաց՝ լավ չէ՞, որ շուտ իմացա...։ Այսինքն՝ հայերը միայն Հայաստանից չեն փախչում, այսօր ամբողջ մոլորակը խնդիր ունի, Ամերիկան, Եվրոպան լցված են չինացիներով, դա շատ նորմալ է։ Մեր ազգն ունի պանդխտության երգեր, այսինքն՝ դարերով հայերը հայտնվել են տարբեր տեղերում, հայը չի կարող մի տեղում նստել, ինքը պիտի գնա ու բերի։ Եվ ես ավելի ուրախ եմ, որ ոչ թե մնում են այստեղ ու կորում, այլ գնում են ու մշակույթ են ստեղծում, ի վերջո այն փողն էլ, որ դրսից գալիս է Հայաստան, իրենց միջոցով է գալիս։

- Բայց լավ կլիներ, որ նաեւ վերադառնային։

-Վերադառնում են։ Շառլ Ազնավուրն ինձ համար մեծագույն հայն է, մի անգամ ինձ ասաց՝ եթե մեկի մեջ անգամ 25 տոկոս հայկական արյուն կա, ինքն ինձ համար հայ է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այսօր Սերգեյ Խաչատրյանը լիներ Հայաստանում, մենք Սերգեյ Խաչատրյան չէինք ունենա, նույնը՝ Նարեկ Հախնազարյանի դեպքում։ Հիմա մեծ հերոսությո՞ւն է Հայաստանում մնալը, թող գնան, սովորեն, աշխատեն ու բերեն դա Հայաստան։ Չեմ ասում՝ դատարկվի Հայաստանը, որովհետեւ մի մասն էլ, որ ավելի ուժեղ են, կամքի ուժ ունեն, այս քարի մեջ ծաղկացնում են երկիրը, ես այդ մարդկանց կողմնակիցն եմ։ Իսկ այն մարդիկ, որոնք միշտ դժգոհում են, այդ մարդկանց տանես-գցես Փարիզ էլ, իրենք պիտի դժգոհեն։ Տեսակի հարց է, ու ցավում եմ, որ այդ տեսակն այսօր շատացել է Հայաստանում։ Չեմ ասում վիճակը լավ է, մենք էլ շատ մեծ ֆինանսական խնդիրներ ունենք մեր փառատոնի հետ, բայց բնական է, կամ պիտի հաղթես, կամ հաղթվես։

- Իշխանությունը ժողովրդին հիշում է ընտրությունից ընտրություն, ժողովուրդն էլ ամեն անգամ խաբվում է այդ խոստումներին կամ էլ իր ձայնի դիմաց փող է վերցնում, մի մասն էլ հուսահատվում եւ արտագաղթի ճանապարհն է բռնում։ Այս իրավիճակից ելք տեսնո՞ւմ եք։

- Եթե ասենք, որ կաշառելն ու կաշառվելը, խաբելն ու խաբվելը միայն հայերին են բնորոշ՝ ներող կլինեք, իսկ Թրամփն ի՞նչ արեց, ուղղակի նրանք ժպտալով, կիրթ ձեւով են խաբում, մեզ մոտ՝ մի քիչ ավելի բաց։ Քաղաքականությունը հավերժական բան չէ, դա պահի բան է։ Ես ոչ մի անգամ որեւէ կուսակցության մեջ չեմ եղել, նույնն էլ՝ այսօր։ Հայաստանից չես կարող հիմա մեծ բաներ պահանջել, ի վերջո, քաղաքականությունը ստեղծում են մեծ երկրները, մենք պետք է լինենք այնքան ճկուն, որ ոտատակ չընկնենք։ Բնականաբար, երկիրն աղքատ է, այնպես չէ, որ մեր ղեկավարները լավագույններն են, էլի անհատների խնդիր է։ Պետք է կարողանաս չքանդել, փոխել՝ չի նշանակում քանդել։ Ինձ համար լավ օրինակ է Շոստակովիչը, ով կենաց էր խմում մեկ բաժակով ու ասում էր՝ չեմ ուզում ոչ մի լավացում, թող գոնե այսպես մնա, որովհետեւ ինքը գիտեր, թե ամեն լավացումն ուր է տանում։ Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին, լավը լինեինք՝ լավը կունենայինք, մենք ստեղծողներից դարձել ենք սպառողներ, այ, ինչքան կմնանք սպառող, այնքան շուտ երկիրը կսպառվի ու կվերջանա։ Ուզում ես՝ Թրամփին բեր Հայաստանի նախագահ դիր, ինքը չի կարողանա ավելի շատ ու լավ անել, քան արվում է հիմա, որովհետեւ Հայաստանի պայմանները լրիվ ուրիշ են, մենք լրիվ ուրիշ խաղերի մեջ ենք դրված, ուղղակի արդեն մարդկանց համբերությունը չի հերիքում։ Ինձ համար ամենակարեւորը մարդկային որակներն են։ Ես առիթ եմ ունեցել 3 նախագահների օրոք էլ Հայաստանում աշխատել։ Համենայնդեպս, 3-րդ նախագահի օրոք հնարավոր եղավ հասնել այն բարձունքների, ինչին որ հասել ենք։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի շնորհիվ էր դա, կարող է նա այդքան էլ չի հասկանում, հասկանալ պետք չէ, պետք է հայի սիրտ ունենաս, եւ ամենակարեւորն այն է, որ ինքը լսելու հատկություն ունի։ Այսօր, որ մենք ունենք այդպիսի փառատոն, որն աշխարհում հայտնի դարձավ, դա իր անձնական մասնակցությունն էր եւ հովանավորությունը։ Հիմա էլ քաղաքապետի ընտրություններն են, որտեղ ինձ համար առաջին հերթին մարդկային տեսակն է կարեւոր։ Այդ առումով իմ համակրանքը գործող քաղաքապետի օգտին է, որովհետեւ իր հետ շփման տարբեր առիթներում տեսել եմ, որ սեր ունի երկրի հանդեպ, շատ բան է արված, շատ բան էլ կարելի է անել՝ տրանսպորտ, աղբահանություն։ Դրանք այն բաներն են, որ չեն լինի, երբ մենք ավելի կիրթ դառնանք։ Հետո ես նկատել եմ, որ եթե անգամ իրեն քննադատում են, թուր ու թվանքով չի ընդունում, լսելու, սատարելու հատկություն ունի։

- Եթե չեմ սխալվում, նա նույնպես փառատոնի հովանավորներից է։

- Այո, նա այս ընթացքում փառատոնի կողքին է եղել, նրա վերաբերմունքը հատուկ է ոչ միայն մեր փառատոնի, այլեւ մշակույթի հանդեպ, եւ ես կարծում եմ՝ արժե, որ ինքը շարունակի իր գործը։ Թող մի անգամ էլ աշխատի ու ցույց տա իրեն, մնացած 2 թեկնածուների մասին չեմ խոսում, որովհետեւ էլի հայ մարդիկ են, իրենց նկատմամբ ոչ մի նեգատիվ բան չունեմ, բայց նայելով իրենց՝ տեսնում եմ, որ շատ ջղաձիգ են, ու կուզեի, որ դա իրենց միջից դուրս գար։

- Ջղաձիգ են, որովհետեւ քաղաքապետարանը, օրինակ, տարեկան հազարավոր դոլարներ է ծախսում ծառայողական մեքենաների վրա, մի տեղ ծաղիկ են տնկում, մի տեղ՝ ծառեր հատում, սա բարձիթողի վիճակ չէ՞։

- Գիտեք, գլոբալ հարցեր կան, ասենք՝ տան հիմքերը քայքայված են, տանիք չկա, տունը պիտի փլվի, խոսում են տան միջի գույքի՝ պրիմիտիվ, փոքր բաների մասին։ Թող հարուստ երկիր լինենք, ծառայողական մեքենաներ էլ ունենան, բենզին էլ ծախսեն, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում, ես ուզում եմ, որ Հայաստանի նախագահը, քաղաքապետը, վարչապետը, մտավորականը լավ հագնվեն։ Ոչինչ, թող քաղաքապետարանը շատ ծառայողական մեքենաներ էլ ունենա, իրեն մի քիչ պաշտոնյայի դերում զգա, եթե այսօր չարաշահումներ են անում, ուրեմն դա կրթության պակաս է, ինտելեկտի պակասի խնդիր է, այլ ոչ թե լավ ու վատ մարդու խնդիր, դեռ չենք հասել դրան, եվրոպական ինչ-որ մի երկրում նախարարը կարող է ոտքով կամ հեծանիվով շրջել, դա իր համար նորմալ լինի, բայց մենք չենք հասել դրան, դա մեծ ընթացք է, եւ մի քիչ համբերել է պետք։ Ինձ համար ամենակարեւոր բանը մարդկային հարաբերությունների մեջ մասշտաբայնությունն է, երբ մեկը չունի մասշտաբային մտածողություն, ուրեմն այդ մարդու հետ չես կարող տեղ հասնել։ Տարոն Մարգարյանն ինձ համար այդ մասշտաբային մարդն է, բայց նաեւ պետք է այդպիսի մասշտաբային մտածող թիմ լինի։ Ամեն դեպքում, ուզում են նաեւ նշել․ եթե քաղաքապետն իր կողքին Արամ Սուքիասյանի նման մշակութային մարդ է պահում, ուրեմն բռավո նրան։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա», «Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹՊուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԲաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է․ ՔԿ Երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Ոսկու գինը կփոխվիՎթար. ջուր չի լինի մինչեւ երեկո Այն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ին․ Shamshyan Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Գազ չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Ապրիլի 3-ին, 6-ին, 7-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ԱՂՈԹՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ամփոփվել են «Անահիտ» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքները՝ ըստ անվանակարգերի Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար․ Ուշակով Լիբանանում իտալական խաղաղապահ բազան հրթիռային հարձակման է ենթարկվել. Ansa Տավուշի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն Մարուքյան Իրանը հարձակվել է Բահրեյնում Amazon-ի կենտրոնի վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում՝ Չարենցավանում․ ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավորԻրանում ԿԽՄԿ երեք աշխատակից է զոհվել. Փեզեշքիանը դիմել է միջազգային բժշկական կառույցներին Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում Մենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունը«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավորՎտանգավոր հիվանդություններով միգրանտները պետք է անհապաղ արտաքuվեն Ռուսաստանի Դաշնությունից․ Մեդվեդև Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք. ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացավ պաշտոնից Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի 2026 թվականի տարեկան համաժողովին Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը