Քնաբերների կողմնակի ազդեցությունը
ՖՈՏՈԲրիտանացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ քնաբեր միջոցներն ունեն կողմնակի ազդեցությունների լայն շրջանակ, օրինակ՝ հիշողության կորուստը, գլխուղեղի գործունեության այլ խախտումներ:
Գիտնականները հավաստիացնում են, որ նրանք, ովքեր տառապում են անքնությամբ, չօգտագործեն քնաբերներ, այլ օգտվեն հոգեբանական օգնությունից:
Փորձագետները 13 փորձաքննություն են իրականացրել, որոնց ժամանակ մասնակցել է ավելի քան 4300 մարդ: Ուսումնասիրել են քնաբերների և պլացեբոյի միջև եղած տարբերությունները, նաև նշել են պլացեբոյի օգտագործումից հետո առաջացած փոփոխությունները, ներառյալ վիճակի բարելավումը: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել պլացեբո օգտագործողների վիճակի բարելավում:
Հետազոտության հեղինակը նշել է, որ հոգեբանական օգնությունն ավելի արդյունավետ կարող է լինել թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցության դեպքում: Այս գործոնն է նաև պատճառը, որ մարդիկ հրաժարվեն քնաբերների օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: