Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2017 թվականի ապրիլի վերջին կազմել է 1 միլիարդ 939 մլն դոլար:Վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, այս տարվա մարտի վերջին այն կազմում էր 2 մլրդ 34 մլն դոլար: Ապրիլին մարտի համեմատ այն կրճատվել է ավելի քան 95 մլն ԱՄՆ դոլարով:
2017 թվականի ապրիլի վերջին համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 929 մլն դոլար:
Ապրիլին համախառն պահուստների կազմում հատուկ փոխառության իրավունքով ԱՄՀ-ում արտաքին ակտիվները կազմել են 9.73 մլն դոլար:
2016-ի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 2 մլրդ 200,6 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015թ. հունվարին արդեն պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 351,1 մլն դոլար` 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 10,2 տոկոսով։ 2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։