Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Սոմալիին 900 մլն դոլարի օգնություն հատկացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Սոմալիին 900 մլն դոլար օգնություն հատկացնել։ Նա հիշեցրել է, որ ավելի քան 6 մլն մարդ Սոմալիում օգնության կարիք ունի։ Մոտ 275 հազար երեխա այնտեղ քաղցած է մնում։
«Ես Սոմալիում էի այս տարվա մարտին ու իմ աչքերով եմ տեսել, թե ինչ դժվարությունների է բախվում այդ երկիրը»,- ասել է ր Գուտերեշը։ Ընդ որում նա կարծիք է հայտնել, որ ընտրությունների ժամանակ ձեռք բերված հաջողությունը Սոմալիի ժողովրդին հնարավորություն է տալիս առաջ շարժվել դեպի կայունություն։
Գուտերեշը դոնորներին հիշեցրել է Սոմալիում երաշտների ծանրագույն հետեւանքների մասին, ու հայտնել, որ ՄԱԿ-ն այսօր ներկայացրել է երկրում հումանիտար գործունեության վերանայված ծրագիրը, ըստ որի մինչեւ տարեվերջ պահանջվում է եւս 900 մլն դոլար։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



