ՆԱՏՕ–ն չի մտնի Սիրիա և Իրաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ–ն չի մասնակցի Սիրիայի և Իրաքի ռազմական գործողություններին, նույնիսկ եթե անդամակցի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արևմտյան կոալիցիային: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Բեռլինում հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո:
Գենսեկի խոսքով՝ ՆԱՏՕ–ն կսահմանափակվի միայն տեխնիկական աջակցությամբ և ստորաբաժանումների ուսուցմամբ: Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի՝ Կոալիցիային պաշտոնապես անդամակցելու, կամ հակառակի խնդիրը կպարզաբանվի մայիսի 25–ին, Բրյուսելում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



