ԱՄՆ-ի Պետդեպը հավանություն տվեց ԱՄԷ-ին 2 մլրդ զենքի վաճառքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն Է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում Է BBC-ն:
Ինչպես նշում են գերատեսչությունում, առաջարկվող գործարքը «օգուտ կբերի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը, քանի որ կամրապնդի կարեւոր դաշնակցի անվտանգությունը, որը եղել եւ մնում Է այն ուժը, որը քաղաքական կայունություն եւ տնտեսական առաջընթաց Է ապահովում Մերձավոր Արեւելքում»:
Այժմ գործարքը պետք Է քննարկի ԱՄՆ-ի Կոնգրեսը:
Արաբական Միացյալ Էմիրությունները մտնում Է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ, որը Եմենում ռազմարշավ Է իրականացնում հուսիթ ապստամբների դեմ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



