Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳրականության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 8-ին շնորհվել Է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչին: Այդ մասին, հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Բելառուս գրող եւ լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչը բուքմեյքերների կողմից որպես Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկը, նշվում Էր արդեն 2013 թվականին: Բայց այդ տարի պարգեւն ստացավ կանադացի գրող Էլիս Մանրոն: Ալեքսիեւիչի գրչին են պատկանում «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստական-վավերագրական գրքերը եւ այլ ստեղծագործություններ: Ալեքսիեւիչն արդեն ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական) եւ այլ մրցանակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



