Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի ՃՏՊ-ից տուժածի վիճակը գնահատվում է բավարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մայիսի 11-ին ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ն տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



