Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առողջ սնունդ երեխաներին. COAF-ը շարունակում է գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բերդավանցի Նարեկի ամենասիրելի ուտեստը հնդկաձավարն է, ասում է՝ պատրաստ է ամեն օր դրանից ճաշակել։ Ատամնակայանում ձեռքերը լվանալուց հետո շտապում է զբաղեցնել նոր, մեծ ու լուսավոր ճաշարանի իր տեղը, համեղ սնվելուց ու թեյելուց հետո էլ կրկին վազում է լվացարանի մոտ՝ ատամները մաքրելու։
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի ջանքերով Արագածոտնի մարզի Արտենիի հիմնական դպրոցում և Տավուշի մարզի Բերդավան ու Զորական գյուղերի կրթօջախներում բացվեցին դպրոցական ճաշարաններն ու ատամնակայանները։
 
«Փոքրիկները համեղ ու օգտակար սնունդ են ստանում, սովորում են միասին ճաշել ու ճիշտ գործածել սպասքի պարագաները։ Նրանք նաև կարողանում են ճիշտ լվանալ ատամները ուտելուց հետո»,- ուրախությամբ նշեց Արտենիի հիմնական դպրոցի տնօրեն Թագուհի Միրաքյանը։
 
Վերանորոգման ու կահավորման աշխատանքները կատարել է Հիմնադրամը, տեխնիկական հագեցվածության հարցը համատեղ լուծել են Արտենիում՝ Հիմնադրամը, իսկ Տավուշում՝ «Սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայության ինստիտուտ» միջազգային կազմակերպությունը։ Վերջինիս հետ COAF-ը համագործակցության հուշագիր է ստորագրել, որը թույլ կտա Հիմնադրամի շահառու այլ գյուղերում ևս վերազինել ճաշարաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:
 
COAF-ի Առողջապահական ենթածրագրի ղեկավար Լուսինե Անտոնյանը նշեց. «Դպրոցական ճաշարանների հիմնանորոգման ծրագրով շարունակելու ենք աշխատել Տավուշի մարզում և ընդգրկելու ենք Շիրակի մարզը ևս։ Հուշագրի շրջանակներում սպասվում են նաև խոհարարների վերապատրաստումներ ու հատուկ դասընթացներ»։
 
Բոլոր երեք դպրոցներում սննդի տրամադրումը Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրագործում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ։ Վերանորոգված և վերազինված ճաշարանները ծառայելու են շուրջ 200 տարրական դպրոցականի՝ տրամադրելով առողջ, թարմ ու տաք սնունդ ամեն օր։
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանն ընդգծեց երեխաներին ամենօրյա հիմունքներով առողջ սննդի կազմակերպման հարցը. «Մեզ համար կրթությունը միայն դասասենյակում երեխայի զբաղվածությունը չէ։ Կրթությունը համալիր է, որ վերաբերում է և՛ երեխայի առողջ հոգեբանությանը, և՛ արտադասարանային զբաղվածությանը, և՛ սննդին... Ու թեև այսօր մենք հնարավորություն ունենք միայն տարրական դպրոցներին առողջ սննդի հարցում ձեռք մեկնելու, այնուհանդերձ, հավատացած ենք, որ դպրոցական ճաշարանները պետք է ծառայեն բլոր երեխաներին»։
 
Մինչ օրս Հայաստանի մանուկներ հիմնադրամի ջանքերով Հայաստանի 4 մարզերում ստեղծվել է դպրոցական 17 ճաշարան և 18 ատամնակայան։
 
Ճաշարանների բացման արարողությունը համայնքներում տոնի էր վերածվել։ Դպրոցներում շրջայցից հետո դպրոցականները երգ ու պարով և ողջույնի փոքրիկ ելույթներով դիմավորեցին հյուրերին, իսկ Բերդավանը սպորտլանդիայի հրավիրեց հարևան Արճիս գյուղին՝ ուժերը չափելու արագության ու նշանառության մրցումներում։ Խաղը թեժ էր ու աղմկոտ, իսկ արդյունքը՝ եղբայրական՝ ոչ-ոքի։
 
 
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան