Պորոշենկոն ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը որակել Է «ապահարզան Ռուսական կայսրության հետ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար Է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»: «Ես կասեի, որ այսօր Ուկրաինան վերջնականապես ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»,- մայիսի 11-ին հայտարարել Է Պորոշենկոն Ուկրաինայի «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ուկրաինայի նախագահը նաեւ ասել Է, որ անայցագիր ռեժիմն «Ուկրաինային վերադարձնում Է պատմական տեղը եվրոպական երկրների կազմում»:
Եվրամիության Նախարարների խորհուրդը մայիսի 11-ին հավանություն Է տվել այն որոշմանը, որի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներին ԵՄ-ի անդամ երկրների տարածք անայցագիր մուտքի իրավունք Է տրվում կես տարվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



