Առողջապահության նախարարությունում քննարկվել են բժշկության մեջ գծային արագացուցիչների կիրառությանն առնչվող հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժշկության ոլորտում կիրառվող գծային արագացուցիչներ արտադրող հանրահայտ «Էլեկտա» ընկերության ներկայացուցիչներ, բժիշկներ Իրինա Բոչարովայի և Կարլոս Սանդինի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է չարորակ ուռուցքների բուժման գործում արագացուցիչների դերին, դրանց առանձին տեսակների կիրառության արդյունավետությանը վերաբերող և այլ հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը հետաքրքրվել է նաև աշխարհում գծային արագացուցիչներով բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարմանն առնչվող հարցերով։
«Էլեկտայի» ներկայացուցիչներն առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



