12 աղջկական բաներ, որ տղամարդիկ գաղտնի անում են
ՖՈՏՈBlogNews-ը գրում է.
Տղամարդիկ հաճախ քննադատում են աղջիկներին և կանանց նրանց որոշակի սովորությունների և բնորոշ վարքագծի համար: Սակայն քչերին է հայտնի, որ նրանք գաղտնի անում են, այսպես ասած, աղջկական բաներ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 12 աղջկական բաներ, որ տղամարդիկ գաղտնի անում են:
1. Տղամարդիկ սիրում են բամբասել: Նրանք դա անում են բավականին հաճախ՝ ցանկացած հարմար պահի, իսկ թեման էլ հիմնականում կանայք են:

2. Նրանք սիրում են shopping:

3. Սեքսուալ շարժումներով պարեր, հատկապես, եթե մինչ այդ մի քանի բաժակ ըմպել են:

4. Ծանր օրվանից հետո փրփրոտ լոգանքից և մի գավաթ գինուց լավ բան չկա:

5. Շատ տղամարդիկ օգտագործում են դեմքի խնամքի միջոցներ:

6. Նրանք սիրում են ձեռքերը կոնքերին դրած կանգնել:

7. Տղամարդիկ իրականում սիրում են կանացի կոկտեյլներ, նրանք առհասարակ գեղեցիկ դեսերտների սիրահար են:

8. Նրանք սիրում են օգտագործել կանանց լոգանքի միջոցները, չէ՞ որ գելերն ու լոսիոններն այնքան անուշ բույր ունեն:

9. Նրանք դիտում են ռոմանտիկ կոմեդիաներ և անգամ հուզվում են:

10. Նրանք աղջիկներին բնորոշ լուսանկարներ են անում:

11. Աչքերը ֆռացնելն իրականում կանանց էքսկլյուզիվ ժեստը չէ, տղամարդիկ էլ են դա հաճախ անում:

12. Երբ ոչ ոք չկա, տղամարդիկ, սանրը բարձրախոսի տեղ օգտագործելով, երգում են հայելու դիմաց:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



