Անվտանգությունը կարևոր է ամեն ինչից։ Կարճ կոդերի օգնությամբ կարելի է իմանալ հեռախոսի կարգավորումները և հասկանալ՝ արդյոք պաշտպանվա՞ծ են հաղորդագրությունները կամ մյուս տվյալները։ Adme.ru-ն ներկայացրել է օգտակար կոդեր ժամանակակից սմարթֆոնների համար։

*#21# Այս կոդի օգնությամբ կարող եք իմանալ՝ արդյոք միացվա՞ծ է զանգերի, sms հաղորդագրությունների և այլ տվյալների վերահասցեագրում, թե՞ ոչ։ Էկրանին կհայտնվի տեղեկատվություն վերահասցեագրման և համարի մասին, որին կատարվում է տվյալների փոխանցումը։ Սովորաբար այս ֆունկցիան ակտիվացնում են խանդոտ զուգընկերներն ու ծնողները, ովքեր ցանկանում են երեխաներին պաշտպանել հանցագործներից։

*#62# Հավաքեք այս կոդը՝ հասկանալու համար, թե ուր են ուղարկվում զանգերն ու sms հաղորդագրությունները, եթե հնարավոր չէ զանգահարել ձեզ։

##002# Ունիվերսալ կոդ՝ մի քանի վերահասցեագրումն անջատելու համար։ Այն օգտակար է օգտագործել այն դեպքում, երբ ռոումինգ է միանում. այս դեպքում գումար չի գանձվի զանգերի համար, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են ձայնային փոստով։

*#06# Այս կոդի օգնությամբ կարող եք իմանալ IMEI-ը՝ International Mobile Equipment Identifier։ Իմանակով բջջային հեռախոսի կոդը՝ կարող եք գտնել այն, եթե գողանան։ Այն ավտամատ փոխանցվում է օպերատորին, նույնիսկ, եթե հեռախոսի մեջ այլ քարտ է տեղադրված։

Գոյություն ունեն հատուկ կոդեր, որոնց օգնությամբ կարող են իմանալ ձեր գտնվելու վայրը և հասկանալ՝ արդյոք որևէ մեկը հետևո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ։ Դրա համար հարկավոր է, որ բջջային հեռախոսում ներբեռնված լինի Netmonitor հավելվածը։  Հավաքեք կոդերից մեկը.

iPhone-ի համար՝  *3001#12345#* 
Android-ի համար՝ *#*#4636#*#* կամ *#*#197328640#*#*

Քայլ առաջին։ Բացեք UMTS Cell Environment հատվածը, ապա անցեք UMTS RR info հատվածը և գրառեք Cell ID-ի տվյալները։

Քայլ երկրորդ։ Վերադարձեք հիմնական մենյու, բացեք  MM info, ապա Serving PLMN։ Գրառեք Local Area Code (LAC)-ի տվյալները։

Քայլ երրորդ։ Այս երկու նշանների և կայքի միջոցով կարել է իմանալ հիմնական կայանի տեղակայումը, որին միացված է հեռախոսը։

Հակավիրուսային ծրագրեր օգտագործեք։

Ինչպես են գաղտնալսում հատուկ ծառայությունները

  • Գաղտնի ծառայությունները գրեթե բոլոր երկրներում համագործակցում են բջջային օպերատորների հետ, որոնք նրանց են տրամադրում տվյալներ բաժանորդի մասին՝ դատարանի որոշմամբ։
  • Եթե գաղտնի ծառայությունները գաղտնալսում են հեռախոսը, ամենայն հավանականությամբ չեք էլ նկատի դա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը