Կոնգոյում Էբոլա վիրուսի նոր բռնկում է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսի նոր բռնկում է գրանցվել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչին, մահվան դեպքը գրանցվել է «մեկուսացված շրջանում»: Ինչպես նա ընդգծել է, պայմանավորված շրջանի մեկուսացվածությամբ` հույս կա, որ վիրուսը արագ չի տարածվի:
Հանրապետության առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ հեմոռագիկ տենդի բռնկումը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան Ստորին Ուելե նահանգում: Հիվանդությունից երկու մարդ է մահացել: 9 հիվանդ հետազոտության է ենթարկվել, մեկ դեպքում հաստատվել է Էբոլայի վարակը:
Վերջին անգամ Էբոլա վիրուսի բռնկում երկրում գրանցվել էր 2014-ին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



