WikiLeaks-ը 100 000 դոլար պարգևավճար է խոստանում Թրամփի և ՀԴԲ-ի նախկին տնօրենի զրույցի ձայնագրության դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWikiLeaks ընկերությունը 100 000 դոլարի պարգևավճար է խոստանում նրան, ով ընկերությանը կփոխանցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կողմից պաշտոնանկ արված Հետաքննույունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիի զրույցի ձայնագրությունը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ընկերության պաշտոնական թվիթերյան էջում:
Ջուլիան Ասանժի կողմից հիմնադրված ընկերությունը կողմնակիցներին կոչ է արել վիրտուալ արժույթով նվիրատվություն կատարել հատուկ հիմնադրամին` սահմանված պարգևավճարի չափը մեծացնելու համար:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ խորհուրդ էր տվել Կոմիին հուսալ, որ իրենց զրույցների ձայնագրությունը գոյություն չունի, նախքան ԶԼՄ-ներում նման տեղեկության արտահոսքը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



