Հղիության ընթացքում С վիտամինի պակասը լուրջ վտանգ կարող է հասցնել ապագա երեխային
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հղիության ընթացքում С վիտամինի պակասի լուրջ վտանգները
Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններից հետո հայտարարել են, որ հղի կանանց մոտ С վիտամինի պակասը կարող է երեխայի ուղեղի զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել:
Նրանք պնդում են, որ այս վիտամինն անհրաժեշտ է հիպոկամպի` ապագա երեխայի հիշողության գործառույթի համար պատասխանատու գլուղեղի հատվածի զարգացման համար: Նրանք հավաստիացնում են, որ նույնիսկ 50% պակասն անդրադառնում է երեխայի ուղեղի վրա: Ապագայում նա կարող է ուսման և սոցիալական փոխազդեցության հետ կապված դժվարություններ ունենալ:
С վիտամինով առավել հարուստ են թարմ մասուրի պտուղները, բուլղարական կարմիր պղպեղը, սև հաղարջը, չիչխանը, խնձորը, մաղադանոսը, սամիթը և բոլոր ցիտրուսային մրգերը:
Անի Գևորգյան