Բժիշկներն ուլտրաձայնային հետազոտության նկարում տարօրինակ ուրվագծեր նկատեցին. տեսեք այդ փոքրիկին այսօր
ՖՈՏՈԵրբ 28-ամյա բրիտանուհի Նատաշա Գենթը հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտություն անցավ, սկզբում բժիշկները, իսկ հետո ինքն էլ լուսանկարում մի շատ յուրահատուկ բան տեսան:
Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին, որ դրանք մազեր են, և որ ըստ ամենայնի, երեխան ճաղատ չի ծնվի:
Բայց երբ մայրը ծննդաբերությունից հետո տեսավ իր դստերը, իրականությունը գերազանցեց իր նույնիսկ ամենահամարձակ սպասելիքները: Փոքրիկի մասին կպատմենք ստորև:
Երեխան ոչ թե պարզապես «մազիկներ» ուներ, այլ ամենաիսկական մազափունջ: Երկար ու խիտ:
Այդպիսի երեխաներ հազվադեպ են ծնվում:
Փոքրիկն այսպիսի տեսք ունի 4 ամսեկանում: Հոլին մշտապես ուշադրություն է գրավում փողոցում, իսկ նրա ծնողները չեն կարողանում աչք կտրել իրենց աղջկանից:
Որպեսզի երեխան թաց գլխով չմնա, մայրը ստիպված նրա մազերը վարսահարդարիչով է չորացնում:
Իսկ նա ամեն անգամ փորձում է տաք օդը բռնել բերանով: