ՀՀԿ-ն նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ վերջնական որոշումը կներկայացնի մայիսի 17-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը հանրությանը կներկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մեկ օր առաջ` մայիսի 17-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք որոշել ենք այդ հարցը վերջնական քննարկել և արդյունքները ձեզ ներկայացնել մայիսի 17-ի երեկոյան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ հարցը նախ քննարկելու են կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև` խորհրդի նիստում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



