Թրամփը կարծում է, որ ԶԼՄ-ներն անտեսում են իր ակտիվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները չեն նկատում իր ակտիվությունը:
«Նրանք ինձ չեն ճանաչում, ես շատ ակտիվ նախագահ եմ: Ես աշխատում եմ Չինաստանի, Ճապոնիայի, Հյուսիսային Կորեայի հետ, զբաղվում եմ մի շարք այլ հարցերով: Օրերս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի, դրանից հետո՝ Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Ես նրանց ասացի. «Տղե՛րք, դուք պետք է հաշտվեք»: Բայց ԶԼՄ-ները լուսաբանեցին միայն ռուս նախարարի այցը»,-բողոքել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Յոթանասունամյա ղեկավարը հավելել է, որ ցանկանում է չեղարկել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ավանդական ճեպազրույցները, քանի որ դրանց ժամանակ լրագրողներն աղավաղում են իր խոսքը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



