79 տարեկան հասակում մահացել է Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստի հայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ79 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է Ֆասու Անտուանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հայրը:
Այս մասին հայտնում է «The Sun»-ը, անձամբ ֆուտբոլիստը ևս հաստատել է այս տեղեկատվությունը:
Դեռևս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը:
Պոգբան երկու եղբայր ունի, որոնք ևս ֆուտբոլիստներ են՝ Մատյոն և Ֆլորենտինը:
Հիշեցնենք՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2016 թվականի ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյի դիմաց: Այս տեղափոխությունը դարձել է ամենաթանկարժեքը ֆուտբոլի պատմության ընթացքում:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



