Երբ երեխա էի, կարող էի միայն երազել, որ մի օր դուրս կգամ եվրոպական մեծ եզրափակիչ. Հենրիխ Մխիթարյան
ՖՈՏՈՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու առիթով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Երբ երեխա էի, կարող էի միայն երազել, որ մի օր դուրս կգամ եվրոպական մեծ եզրափակիչ: Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով «Օլդ Տրաֆորդում» աջակցել է մեզ», - Facebok-յան իր էջում գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով մանկության տարիների լուսանկար Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտից։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով կարող է մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից որևէ մեկի եզրափակչին:
Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակչում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում։
«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակչում հաղթահարեց «Սելտայի» արգելքը՝ առավելության հասնելով ընդհանուր 2։1 հաշվով։