Հարկային բեռը «շրջանցեց » 1200 ինքնազբաղ անձ
ԲԼՈԳԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2017 թվականի սկզբից ինքնազբաղված մարդկանց հարկերի ազատումից օգտվել է արդեն մոտ 1200 մարդ: Ընդանուր առմամբ «Ինքնազբաղված մարդկանց համար հարկային արտոնությունների մասին» օրենքը տարածվում է գործունեության 23 տեսակի վրա:
Դա հիմնականում բնակչությանը տրամադրվող փոքր ծառայություններն են՝ հագուստի կար և նորոգում, հյուսնի աշխատանքներ, կենցաղային տեխնիկայի նորոգում, հյուրատների միջոցով հյուրանոցային ծառայություններ: Օրենքի համաձայն ինքնազբաղված են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ ֆիզիկական անձինք կամ մասնավոր ձեռներեցները, որոնք վարձու աշխատողներ չունեն, գործում են միևնույն հասցեով և համատեղ տնտեսական գործունեության պայմանագրեր չունեն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



