Արցախում վիրավորված Թաթուլի վիճակը արդեն բավարար է. նա ապաքինվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանի վիճակն արդեն բավարար է: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Թաթուլ Հարությունյանն արդեն ապաքինվել է:
Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



