Ադրբեջանում ոստիկանները հատուկ գործողություն են ձեռնարկել դատարանի դահլիճից փախած մարդասպանին ձերբակալելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ձերբակալվել է դատարանի դահլիճից փախած մարդասպանը:
Ինչպես հայտնում է Lent.az-ը, 21-ամյա Էշգին Մութուզովը ձերբակալվել է հայրենի Սեյֆալի գյուղում: Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել եւ գյուղը շրջապատել: Հայրենի տանը մոտեցող Մութուզովը զգացել է դարանի առկայությունը եւ թաքնվել է օժանդակ կիսակառույցում: Ոստիկաններն այն շրջապատել են եւ հանցագործից պահանջել հանձնվել: Անել վիճակում հայտնված Մութուզովը նախընտրել է հանձնվել:
Գյանջայի բնակիչ Մութուզովը, որը մեղադրվում է անցյալ տարվա հունվարին 59-ամյա տաքսիստ Նամիգ Բաբաեւին սպանելու եւ նրա ավտոմեքենան առեւանգելու մեջ, փախել էր Շամքորի դատարանի դահլիճից, որտեղ տեղափոխվել էր խափանման միջոց կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը քննող նիստին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



