Ադրբեջանում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ ծեծել են գյուղապետին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Բեյլագանյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղի բնակիչների ու գյուղապետի միջեւ։
Report-ի փոխանցմամբ, վեճը սկսվել է հողատարածքի պատճառով։ Գյուղացի Ռասիմ Ալիեւը դիմել է համապատասխան մարմիններին ու բողոքել, որ իրեն պատկանող հողատարածքը ապօրինաբար յուրացրել են համագյուղացիները։ Գյուղապետի ու գյուղացիներից մեկի միջեւ այդ հարցի շոււրջ վեճ է սկսվել։
Վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի՝ գյուղապետ Աֆղան Բաշիրովի, նրա եղբայր Անար Բաշիրովի, հողատարածքը ապօրինաբար յուրացրած եղբայրներ Բահրամ Նոֆարիու Մուբարիզ Աբդուլաեւի ու հողի օրինական սեփականատեր Ռասիմ Ալիեւի , նրա եղբոր ու զարմիկի միջեւ։ Արդյունքում մի քանի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



