Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը` Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օրենբուրգում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սամուել Զինգոյին:
Թիմը մասնակցում է հետևյալ կազմով` Գոռ Մկրտչյան (60 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Վահագն Հովսեփյան (60 կգ), Շահեն Աբաղյան (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյան (73 կգ), Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ), Դավիթ Սարգսյան (81 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



