Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամեն ինչ ինքնուրույն էր սիրում անել. շատ էր աշխատում, որ ծնողներին նեղություն չտար. Ծնունդդ շնորհավոր, Հերո՛ս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հերոս Մանվել Գեւորգյանի ծննդյան օրն է։ Սանհրահանգիչ Մանվելը զոհվել էր նախորդ տարվա ապրիլի 14-ին Արցախի Մարտունու շրջանում՝ հերոսաբար պայքարելով հակառակորդի անհավասար ուժերի դեմ, հետ մղելով դիվերսիոն ներթափանցման փորձը, մինչ մարտական ընկերները օգնության կհասնեին: 

Ինչպես հերոսի ուսուցչուհին՝ Արմինե Մելիքյանն ասում է, Մանվելը ծնված էր խաղաղության համար, որովհետեւ որտեղ էլ լիներ, այնտեղ միշտ խաղաղ էր։  

«4-9-րդ դասարաններում Մանվելին դասավանդել եմ հայոց լեզու եւ գրականություն, եղել եմ նրա դասղեկը ավագ դասարաններում, քանի որ ուսումը մեզ մոտ շարունակեց։  Եթե այսպես  պատկերավոր բնութագրեմ, Մանվելը հոսող ջրի նման էր. այ, ինչպես է հոսող ջուրը շարժվում առաջ եւ անգամ ինչ-որ քարի, խոչընդոտի հանդիպելիս կողքից անպայման ճեղք է տալիս ու շարունակում է ճանապարհը։ Այդպիսի աշակերտ էր Մանվելը՝  նպատակասլաց, հավասարակշռված,  ամեն ինչ անում էր, որ անպայման ինքնակատարելագործվի, ու ոչ մեկին անգամ չէր ուզում  նեղություն տալ։ Ոչ մի բան իմÕ �ջիայլոց չէր անի, այլ հստակ նպատակադրված, կարեւորը՝ իր ուժերով։ Չէր էլ սիրում, որ ինչ-որ մեկն իր փոխարեն անի, կատակով ասում էր՝ բոյիս մի խաբվեք։ Խաղաղ էր Մանվելը թե´ իր հետ, թե´ աշխարհի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է ուսուցչուհին։

Մանվելը շատ էր սիրում դպրոցը, վերջին անգամ երբ ծառայությունից վերադարձել էր արձակուրդի, ամեն օր դպրոցում էր լինում, ուսուցիչների հետ զրուցում։

«Դպրոցում առարկաներից հատկապես սիրում էր պատմությունը, բայց արդեն ավագ դասարաններում կենտրոնացավ կենսաբանության վրա, ինչը շատ օգտակար եղավ հետագա ուսման համար, որովհետեւ որոշել էր սովորել Ֆիզկուլտ ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժնում։ Այ, ինչու եմ ասում՝ ամեն ինչ ինքնուրույն էր սիրում անել, որովհետեւ հնարավորություն կար, որ գնար կենսաբանության պարապմունքների,  բայց ասում էր՝ կենսաբանության եղածն ինչ է, որ չկարողանամ ինքնուրույն  հաղթահարել, ու սովորում էր, շատ էր աշխատում, որ ծնողներին նեղություն չտար։  Շատ շփվող էր, իրեն շատ լավ էր զգում ընկերական միջավայրում։ Չնայած մի շատ մտերիմ ընկեր ուներ, բայց բոլորի հետ հավասար ընկերություն էր անում, ու կապ չունի՝ աղջիկ, թե տղա։ Էքսկուրսիաների ամենաակտիվ աշակերտներից էր, կազմակերպիչների հետ հավասար գնում, առեւտուր էր անում»։  

Ուսուցչուհին  դպրոցում է իմացել Մանվելի հետ կատարված դեպքի մասին, սակայն մինչեւ վերջ հավատացել է, որ ինչ-որ սխալմունք է եղել։

«Դե, սկզբում նրա ազգանունը սխալ էին գրել, չէինք ուզում հավատալ։ Իր փոքր մարմնով այդ հաղթական արարքն է արել մեր Մանվելը, թեկուզ սպասում էինք մեր բոլոր տղաներից, որովհետեւ մեր այս երիտասարդները մի տեսակ է ուրիշ են, նրանց մեջ չկա այդ կեղծ հայրենասիրությունը։  Մանվելին միշտ կենդանի եմ հիշելու. ինչպես եւ մեր հերոսի մասին մի փոքր հոդված վերնագրեցի հայտնի տողերով՝  հավերժ կապրի քո հոգին ապրողների հոգիներում»։

Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 14-ին Երևանում:

Սյուզի Մուրադյան

Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ Վարդևանյան