Հրշեջները մարել են Նորագյուղ թաղամասում բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 14-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի մոտակայքում (նկատվում է Մոնթե Մելքոնյան պողոտայից) հրդեհի նշաններ են նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Էջմիածնի հին խճուղու թիվ 109 հասցեում գտնվող Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մոտակայքում այրվում է կուտակած փայտ (մոտ 500 խմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:29-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



