Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ դատախազությունն առանձնացրել է Երևանի ավագանու ընտրություններում խախտումների 9 հաղորդում և 12 հրապարակում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի (այսուհետ՝ հաղորդումներ) գրանցման, հաշվառման, ուսումնասիրման, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը իր գործունեությունը շարունակում է նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրականացրել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում, քվեարկության նախորդ օրը ու այն շարունակվում է քվեարկության օրը և ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Ինչպես ընտրութÕ �ունների նախապատրաստման, այնպես էլ քվեարկության օրվա ընթացքում ժամը 12.00-ի դրությամբ հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, չհր կիզվող պահարանների՝ տեսախցիկի տեսադաշտում չգտնվելուն, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներց, առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները:

Այսպես՝ մինչև քվեարկության նախորդ օրը ուսումնասիրված հաղորդումներից աշխատանքային խումբը առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 9 հաղորդումներ, որոնցից՝ 5-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընտոտելուն 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն Քվեարկության օրը ժամը 12.00-ի դրությամբ ուսումնասիրված հաղորդումներից աշխատանքային խումբը առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 12 հ րապարակումներ: Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 4 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

ՀՀ Գլխավոր դատախազությունում շարունակում է գործել «Թեժ գիծ»: Քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել (+374) 10 511-603 հեռախոսահամարին: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի