Եվրոպոլը հայտարարել է կիբերհարձակման ահագնացող սպառնալիքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհի 150 երկրի ավելի քան 200 հազար բնակչի վրա իր ազդեցությունն է թողել մայիսի 12-ին իրականացված կիբեր հարձակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրամիության ոստիկանական ծառայության` Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը:
Բրիտանական ITV-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ աշխարհն առճակատվել է ահագնացող սպառնալիքի:
Վիրուսի թիրախում են հայտնվել օգտատերերի էլեկտրոնային փաստաթղթերը, նրանցից պահանջում են գումարներ: Հատկապես մեծ հարվածի տակ են հայտնվել Ռուսաստանը եւ Միացյալ Թագավորությունը: Անվտանգության փորձագետները զգուշացրել են, որ նոր հարձակումն անխուսափելի է, եւ հնարավոր է՝ արդեն անկասելի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



