«Պորտուգալիան արժանի հաղթանակ տարավ». Արծվիկ
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Պորտուգալիան ներկաայցնող Սալվադոր Սոբրալը: Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան: Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:
Մրցույթից հետո Instagram-ում Արծվիկը կիսվել է իր տպավորություններով.
«Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։ «Եվրատեսիլն» ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան՝ մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»,-գրել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



