Ընտրական տեղամասում նույն պահին գտնվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկու վստահված անձ (Ֆոտո)
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեւանի թիվ 9/47 ընտրական տեղամասում նույն պահին գտնվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկու վստահված անձ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը նշեց, որ խնդրին լուծում է տրվել եւ դեպքն արձանագրվել:
«Մի փոքր դեպք է գրանցվել. 1-2 րոպեի ընթացքում հանրապետական կուսակցությունից երկու վստահված անձ է գտնվել տեղամասում: Բայց այդ հարցը նորմալ ձեւով լուծվել է, անցել, գնացել ա: Այդ մասին գրանցամատյանում գրառում է կատարվել»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, այս պահի դրությամբ 1833 ընտրողից քվեարկել է ընդամենը 450 ընտրող. «Մասնակցությունը պասիվ է, այս պահի դրությամբ ընդամենը 450 հոգի է մասնակցել, հուսով ենք, որ դեռ ընտրողներ կգան»:

1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



